Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունները հուշագիր ստորագրեցին, ըստ որի, ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությունը ստացած ուժի՝ «Բալասանյան դաշինքի» առաջադրած քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը կլինի Գյումրու քաղաքապետ, իսկ երկու փոխքաղաքապետներ կլինեն ՔՊ-ի ցուցակից: Իրենց խոսքով՝ սա՝ ի շահ քաղաքի: