Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, որն ուղղված է մայրենին անաղարտ պահելուն ու այն ճիշտ գործածելուն: Գյումրիում ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում օրվա առթիվ հետաքրքիր միջոցառում կայացավ, շնորհակալագրեր տրվեցին գրողների, խմբագիրների, լրագրողների ու դերասանների՝ հայերենը ճիշտ կիրառելու, այն սերունդներին ճիշտ փոխանցելու համար: Շնորհակալագրից զերծ չմնաց նաեւ «Ցայգ» հեռուստաընկերությունը` ի դեմս խմբագիր Նաիրա Մկրտչյանի եւ սպորտային մեկնաբան, լրագրող Սամվել Աղանյանի: