Շիրակի պետական համալսարանը, որն այս տարի առաջին անգամ էր իրականացնում ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը, այն արդեն ավարտին է հասցրել: 48 լիցենզավորված կազմակերպություններից մեկն համարվող Շիրակի պետական համալսարանը դասընթացները կազմակերպել է վեց առարկաներից, որին ինը տասնյակից ավելի ուսուցիչներ են մասնակցել: