Շիրակում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

Աննա Կոստանյան 7.02.2024 - 16:55
7.02.2024 - 16:55 դիտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ, Հ. Շահինյան փողոց հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նախկինում տրված կարգադրագրի պահանջների կատարման նկատմամբ։

Վերստուգման արդյունքում Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են, որ վերոնշյալ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործողի կողմից չեն կատարվել նախկինում ՏՄ կողմից արված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված և արձանագրված խախտումները։

ՔՏՀԱ տեսչական մարմինն արձանագրել էր հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հ.Շահինյան փողոցում շահագործվող բենզալցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում բենզալցակայանը կապարակնքվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ