ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։
Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր, որոշ հատվածներում, մասնավորապես Հ75 ճանապարհի (դեպի Արմավիր տանող) և Աշոցք ու Ջաջուռ տանող հատվածներում մառախուղ է։
Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից դեռ նախորդ գիշերվանից կատարվում են երթևեկելի հատվածների մաքրման և մշակման աշխատանքներ։