Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է ակումբում անցկացրած իր հույզերով՝ Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի քառորդ եզրափակչի «Ալ-Շաբաբի» հետ խաղից հետո (5:2), որում պորտուգալացին գոլի հեղինակ է դարձել:
«Շատ ուրախ եմ «Ալ-Նասրում» լինելու համար և անհամբեր սպասում եմ այս մեծ ակումբի հետ հիանալի արդյունքների հասնելուն:
Ես իսկապես ափսոսում եմ, որ ավելի վաղ չտեղափոխվեցի Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր», բայց հիմա այստեղ եմ և կաջակցեմ թիմին, որպեսզի հաջողության հասնենք»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում royanews-ը։