Շառլ Միշելը ողջունել է Եվրամիության դիտորդական առաքելության ժամանումը Հայաստան
«Ողջունում ենք մոնիթորինգի խմբի արագ տեղակայումն Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո: Այն կօգնի վստահության ձևավորմանը և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»: