Շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեխաների մոտ առկա են եղել վերջույթների կծած վերքեր։ Դրանք մշակելուց և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանցից երեքը վերադարձել է Եղեգնաձոր, իսկ մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում։
«Նշենք, որ շան գլխուղեղի հետազոտությունից պարզ է դարձել, որ կենդանու մոտ առկա է կատաղություն: Երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Երեկ կատարվել է վակցինացիա, իսկ այսօր՝ իմմունոգլոբուլին»,- հայտնում են ԲԿ-ից: