Գյումրու ավագանու հերթական նիստում հաստատման ներկայացված հարցերը 54-ն էին: Դրանց շարքում էր Գյումրու 5 ՀՈԱԿ-ներին նվիրատվություն հատկացնելու հարցը: Երաժշտական դպրոցների աշխատակիցների բողոքներին ընդառաջ գնալով՝ ավագանու հաստատմամբ՝ թերի ստացված աշխատավարձերը կվճարվեն համայնքային բյուջեից, սակայն համայնքապետարանում եւս մեկ անգամ հիշեցնում են՝ սա իրենց պարտավորությունը չէր: