Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում տեղի հայ համայնքն ավտոերթի ուղեկցությամբ զանգվածային երթ է կազմակերպել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթն ուղեկցվում է «Ճանաչեք Արցախը» վանկարկումներով:
Ակցիայի մասնակիցները ավտոմեքենաներից դուրս պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները, նրանք վանկարկում են` «Հաղթելու ենք», «Արցախը Հայաստան է» և «Պայքար, պայքար` մինչև վերջ»:
Երթի ընթացքում մասնակիցները պահանջում են նաև դատապարտել Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ պետությունն ահաբեկիչ է և ցանկանում է շարունակել Հայոց ցեղասպանությունը: