Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահը քննարկել են տարածաշրջանում իրադրությունը

Աննա Կոստանյան 20.04.2023 - 15:00
20.04.2023 - 15:00 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Նա անթույլատրելի է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ