Ներմուծվող բենզինի, դիզվառելիքի քանակն ավելի շատ է, քան ՀՀ-ում առկա մեքենաներն են. Սանոսյանը՝ աղետի հետևանքների մասին

Աննա Կոստանյան 6.06.2024 - 13:47
6.06.2024 - 13:47 դիտում

Լարվածություն կար բենզինի և դիզվառելիքի ներկրման հարցով: Խնդիրը լուծվեց: Շուկայի վրա մենք ազդեցութուն չունեցանք: Այս մասին Կառավարության նիստին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների մասին քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ Լոռու մարզում վնասված երկաթգծի վերականգնման աշխատանքներին՝ նշելով, որ աշխատանքը շարունակվում է, որպեսզի օր առաջ այն բացվի:

«Երեկ ամենակարևոր դեպքն այն էր, որ կարծես միաժամանակյա և՛ Վրաստանի երկաթուղու գործընկերները կարողացան իրենց մոտ ավարտել, և՛ մինչ այդ մենք կարողացանք արագ ավարտել և նախկին կամուրջը վերափոխել՝ որպես տրանսպորտային կամուրջ: Այնտեղից ճանապարհահատված կար դեպի Մ6 և դեպի Այրում կայարան: Այդ ճանապարհներն էլ կարգի բերեցինք, և բավականին շատ արդեն երեկ դիզվառելիք ու բենզին ենք սկսել մատակարարել հանրապետության տարբեր վայրեր, որը հիմա ընթացքի մեջ է: Ներմուծվող բենզինի, դիզվառելիքի քանակն ավելի շատ է, քան ՀՀ-ում առկա մեքենաներն են: Հիմա համագործակցում ենք, որպեսզի հավելյալ մեքենաներ ներգրավենք, որ ավելի շատ քանակությամբ կարողանան դուրս բերել»,- ասաց նախախարը:

Փաշինյանը նշեց, որ աղետի հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանը համագործակցում է նաև միջազգային գործընկերների հետ. «Երկաթգծի լիարժեք վերականգնման ուղղությամբ ռուսաստանցի մեր գործընկերները բավականին լայնածավալ աշխատանք են իրականացնում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ