ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

Աստղիկ Խաչատրյան 30.11.2023 - 19:52
30.11.2023 - 19:52 դիտում

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում անդադարձել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

«Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը և ՆԱՏՕ-Հայաստան երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ բանակցությունների վերսկսմանը»,- նշել է Կոլոմինան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ