Միրզոյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Աննա Կոստանյան 12.06.2025 - 17:49
12.06.2025 - 17:49 դիտում

Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի կործանման մասին՝ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին: Ուժ եմ մաղթում բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր տուժել են այս սրտաճմլիկ վթարից»,- նշել է նախարարը X-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանից ոչ հեռու կործանվել է «Air India» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը: Օդանավում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր և անձնակազմը: Ըստ տեղական ոստիկանության նախնական տվյալների՝ բոլորը զոհվել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ