Միրզոյանը Լատվիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Աստղիկ Խաչատրյան 19.09.2023 - 20:23
19.09.2023 - 20:23 դիտում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Կրիշիանիս Կարինշի հետ, տեղեկացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին։

«Դա հակասում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված գործընկերների բոլոր ջանքերին, բացահայտ արհամարհանք է լարվածության թուլացման վճռական կոչերի նկատմամբ։ Դրանց պետք է հետևեն միջազգային գործողություններ»,- նշել է Միրզոյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ