Միշուստինը հրաման է ստորագրել Հարավային Օսիայի հետ սահմանը բացելու մասին

Աննա Կոստանյան 15.09.2020 - 14:02
15.09.2020 - 14:02 դիտում

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրաման է ստորագրել Հարավային Օսիայի հետ սահմանը բացելու մասին: Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության հաղորդագրության մեջ: Օգոստոսի վերջին Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանը բացելու մտադրության մասին:

«Ռուսաստանը բացում է սահմանը Հարավային Օսիայի հետ, ինչպես նաև վերացնում է սահմանափակումները որոշ մասնագետների համար երկիր մուտք գործելու և այն լքելու համար, որոնք ներդրվել են կորոնավիրուսային նոր վարակի տարածման պատճառով», – նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ