Մի՛ եղեք կույր. Արտակ Բեգլարյանը դիմել է միջազգային հանրությանը

Գոհար Ստեփանյան 4.10.2020 - 19:02
4.10.2020 - 19:02 դիտում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում պատերազմական հանցագործությունների վրա, որոնք Ադրբեջանի ԶՈւ–ն իրականացնում է Արցախի խաղաղ բնակչության հանդեպ։

Բելգլարյանը անգլերենով տեսաուղերձ է պատրաստել, որում հակիրճ պատմում է վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա հետևանքների մասին։

Նա նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են  քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով արդեն կան տասնյակ քաղաքացիական զոհեր և շատ ավելի մեծ թվով վիրավորներ։

Խորհրդանշական է, որ Բեգլարյանը խոսում է Ստեփանակերտի այն հատվածից, որն այսօր վնասվել է թշնամու հրթիռակոծության հետևանքով։ Նրա թիկունքում երևում են պայթած հրթիռի հետևանքները։

Նա պատմում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտին ծանր հրթիռային հարվածներ են հասցվել նաև այսօր`վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ և կառույցներ։

«Հարվածներ են հասցվում հրթիռներով և ռումբերով, որոնց հետևանքով ունենք բազմաթիվ տուժածներ։ Հիմա Արցախում մարդասիրական աղետ է, կոչ եմ անում միջազգային հանրությանը պատշաճ արձագանքել, դադարել խոսել և սկսել գործել։ Մի եղեք կույր»,– կոչ է անում Բեգլարյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

 

Artak Beglaryan's call on the Azerbaijani war crimes

URGENT!The Human Rights Ombudsman of the Republic of Artsakh Artak Beglaryan delivered a call upon the international community, presenting the war crimes being perpetrated by Azerbaijan against the Artsakh civilian population.Note: Artak Beglaryan himself lost his eyesight when he was 6 after the first Azerbaijani-Karabakh war in the 1990s as a result of an Azerbaijani landmine explosion. Now he calls upon the international community:Stop talking! Start acting! #DontBeBlind!!!

Gepostet von Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman am Sonntag, 4. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ