Շիրակի երկրագրտական թանգարանի 100-ից ավելի գտածոներ 1 ամիս արկղերից դուրս կլինեն` ցուցադրության նպատակով։ Քանի դեռ թանգարանի տարածքի հարցը չի լուծվել, նմանատիպ ցուցադրությունների համար թանգարանը ստիպված է այլ հարթակներ գտնել։ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում ԿԳՄՍ նախարարության ցուցադրությունների շարքին միանալով և Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում՝ թանգարանը մինչև սեպտեմբերի 26-ը կներկայացնի Շիրակ աշխարհի գտածոները։