Սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը: Նախորդ տարի, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով, այն անցկացվել էր հեռավար:
Այս տարի նախատեսվում է, որ Նյու Յորք կժամանեն 83 երկրի ղեկավար, 43 կառավարության ղեկավար, ինչպես նաև 23 երկրի արտգործնախարար: Գլխավոր ասամբլեան կնախագահի Մալդիվների ներկայացուցիչը:
Նստաշրջանի առանցքային թեման կլինի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ահագնացող հումանիտար ճգնաժամը: