Մեկնարկել է Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ 2 հատվածի հիմնանորոգումը

Աննա Կոստանյան 13.08.2021 - 13:49
13.08.2021 - 13:49 դիտում

Մեկնարկել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածի (կմ 20 + 900- կմ 22 + 700 և կմ 23 + 000- կմ 31 + 200) հիմնանորոգումը։

Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։ Հիմնանորոգման շրջանակներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, կամրացվեն կողային առուները, կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկ, կկառուցվեն ջրահեռացման համակարգեր և այլն։

Ճանապարհի անվտանգության միջոցառումներ կձեռնարկվեն հիմնանորոգվող ամբողջ հատվածի երկայնքով։ Կիրականացվի նշագծում, ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրում։

Կվերանորոգվի նշված հատվածում գտնվող 6 կամուրջ։ Կապալառուն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հիմնանորոգման աշխատանքները կնպաստեն, որպեսզի երթևեկությունն առավել անվտանգ դառնա։

Բարելավված ճանապարհը կհեշտացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործումը, հարակից բնակավայրերի համար կլուծի նաև սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ