Մեծ Բրիտանիայի թագուհին և իր ամուսինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Հրաչ Սահակյան 9.01.2021 - 20:30
9.01.2021 - 20:30 դիտում

1lurer.am Մեծ Բրիտանիայի միապետները՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին և իր ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, պատվաստվել են: Այս մասին տեղեկանում ենք Բուքինգհեմյան պալատից:

Թագավորական ընտանիքի անդամներն իրենց պատվաստանյութը ստացել են այսօր Վինձորի ամրոցում, որտեղ էլ ինքնամեկուսացել էին կորոնավիրուսի համավարակն սկսելուց ի վեր:

94-ամյա թագուհին և 99-ամյա Էդինբուրգի դուքսը գտնվում են ռիսկային խմբում, հետևաբար՝ Միացյալ Թագավորությունում պատվաստման առաջնահերթությունը նրանց է տրվել:

Հեղինակ`Մարի Կոստանյան
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ