Մաշտոցի պուրակում այժմ իրականացվող շինարարական աշխատանքներն օգոստոսի 4-ից դադարեցվել են՝ շինթույլտվության նորմերից շեղվելու պատճառով։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց ասուլիսի ժամանակ։
«Շինթույլտվություն ստացած քաղաքացին շեղվել է այդ նորմերից, և եթե մեկը դուրս է գալիս օրենքի սահմանից, տեղում պետք է պատժվի։ Հիմա այստեղ մինչև երեկ արդեն 4 արձանագրություն է եղել՝ մեկը փետրվարին, մեկը՝ մայիսին և երկուսը՝ հուլիսին։ Տուգանքները գրված են, և վերջին արձանագրության հետ կապված՝ նաև ուսումնասիրություն է սկսվել, թե ինչ շեղումներ կան… Իրենց նամակ ենք ուղարկել, և այդ հիմքով այսօր դադարեցվել են աշխատանքները, որ շեղումների քանակը հստակեցվի։ Ցավոք, մեր կառուցապատողները շատ հաճախ են գնում այդ խախտումներին»,- ասաց Մարությանը։