Շիրակի մարզային վարչության ոստիկանների հակաթմրամոլային պայքարից երեք դրվագ

Աննա Կոստանյան 13.05.2024 - 18:08
13.05.2024 - 18:08 դիտում

Մայիսի 7-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձերբակալել և Ախուրյանի բաժին են տեղափոխել 31-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շագանակագույն, թմրանյութի նմանվող զանգված։ Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրամիջոց է։
Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները, համագործակցելով Անիի բաժնի գործընկերների հետ, թմրանյութ պահելու կասկածանքով մայիսի 8-ին ձերբակալել և Անիի բաժին են տեղափոխել 33-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերված կասկածելի զանգվածի վերաբերյալ տղամարդը հայտնել է, որ շոկո տեսակի թմրամիջոց է։
Մայիսի 9-ին թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները Կումայրիի բաժին են տեղափոխել 31-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ ևս հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոց։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ