Մահացել է իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան

Աննա Կոստանյան 16.01.2023 - 17:23
16.01.2023 - 17:23 դիտում

95 տարեկան հասակում մահացել է իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Այս մասին հայտնում է La Repubblica թերթը։ Մահվան պատճառը չի հաղորդվում։

Լոլոբրիջիդան նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում։ Նրա ամենահայտնի դերերն են՝ Էսմերալդան Աստվածամոր տաճարում 1956 թվականին և Ադելինը՝ Ֆանֆան-Թյուլիպ մելոդրամայում 1952 թվականին։

Դերասանուհին երկու անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, 1961 թվականին ստացել է արձանիկ՝ որպես ամենահայտնի արտասահմանյան դերասանուհի, իսկ 1995 թվականին արժանացել է հատուկ մրցանակի՝ համաշխարհային կինոյում ակնառու ավանդի համար։ 2018 թվականին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվեց Լոլոբրիջիդայի աստղը. 90-ամյա դերասանուհին ներկա էր արարողությանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ