Օգոստոսի 23-ին, ժամը 18:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, հրդեհը բռնկվել է Բենիամին գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 21:15-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր: