Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորումը

23.03.2025 - 20:19 դիտում

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության կապակցությամբ ։

«Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակի հարցով։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,- իր մաղթանքում նշել է քահանայապետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ