Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ

18.12.2022 - 17:31 դիտում

Կիրակի օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բոլոր կողմերին հրավիրել է գտնել «խաղաղ լուծումներ՝ հանուն ժողովրդի բարօրության»։
«Շուրջ 120 000 հայեր, այդ թվում՝ 30 000 երեխաներ, ապրում են անկլավում, և ենթադրյալ ճանապարհների փակումը նրանց մեկուսացրել է աշխարհից և զրկել սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության պարագաներից»,- նշված է Վատիկանի տարածած հաղորդագրության մեջ:
Հռոմի պապն ասել է, որ «անհանգստացած է Հարավային Կովկասի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով»։
«Ինձ անհանգստացնում են մարդկանց հումանիտար անկայուն պայմանները, որոնք ձմեռային սեզոնի ընթացքում հետագա վատթարացման վտանգի տակ են», – նշել է նա:
Հիշեցնենք, որ արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ