Հոգևորականը տեղափոխվել է ռեանիմացիա, վիճակը ծանր է

15.02.2025 - 19:54 դիտում

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր՝ ժամը 14։00-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը։

Պայթյունից տուժել է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը։ Նա առաջին բուժօգնությունը ստացել է «Մարտունի» ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Iravaban.net-ի հետ զրույցում կենտրոնից հայտնեցին, որ հոգևորականը տեղափոխվել է ռեանիմացիա։

«Այս պահին վիճակը ծանր է, իր այրվածքները շատ են, մարմնի մակերեսի մոտ 15 տոկոսն ունի այրվածք՝ 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի։ Հիմա ցավազրկել են, քնած է»,-նշեց մեր զրուցակիցը։

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ