Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»,- ասաց Փաշինյանը: