ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը»

3.03.2022 - 22:07 դիտում
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը»։
Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով՝ 9000 դրամը։
Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ելնելով շահառուի կողմից մշակվող հողատարածքի չափից՝ պարարտանյութերի վաճառքն իրականացվում է հետևյալ չափաքանակներով.
ազոտական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 500 կգ,
ֆոսֆորական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 400 կգ,
կալիումական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 300 կգ։
Մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքն իրականացվում է մարտի 17-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մինչև մարտի 14-ը իր պաշտոնական կայքում /mineconomy.am/ հրապարակելու է մատակարարների (անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը(ները) ևայլն) վերաբերյալ տեղեկատվությունը և նրանց կողմից վաճառքի ենթակա պարարտանյութերի տեսակները։ Շահառուները պարարտանյութեր կարող են ձեռքբերել միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։
Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 21-ը ներառյալ դիմելու են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակներն՝ ըստ տեսակների։

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և…

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Четверг, 3 марта 2022 г.

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ