ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն

Աստղիկ Խաչատրյան 16.12.2024 - 21:43
16.12.2024 - 21:43 դիտում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն։

ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ:

Դավիթ Կարապետյան.

«Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ ճանապարհին մեզ ուղղորդող արժեքներն են ամուր նվիրվածությունը խաղաղությանն ու առաջընթացին, համատեղ աշխատանքն ու ազնվությունը: Համագործակցության միջոցով մենք կարող ենք դիմակայել մեր առջև ծառացած անհամար մարտահրավերներին՝ դրանք կապված լինեն անվտանգության, կայուն զարգացման, կլիմայի փոփոխության, թե մարդու իրավունքների ու արդարադատության խթանման հետ: (…) Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ Նոր տարվա առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2025թ. լի լինի երջանկությամբ, սիրով և մեծ ձեռքբերումներով»:

Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել ԱԳՆ տոնածառի լույսերի վառման արարողություն:

Eng⬇️

🗓️ Դեկտեմբերի 16
🔷 ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական…

Опубликовано ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Понедельник, 16 декабря 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ