Հարավային Կորեայի իշխանությունները հաղորդել են, որ քննարկում են ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման տարբերակներ այս շաբաթ հյուսիսկորեական հրթիռների արձակման կապակցությամբ:
Այդ մասին, հաղորդում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները: «Մենք լուրջ պատասխան կտանք դրան եւ անհրաժեշտության դեպքում կքննարկենք պատժամիջոցների ուժեղացումը Փհենյանի նկատմամբ»,-լրագրողներին հայտարարել Է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Պակ Չին:
Նա նշել Է, որ նոր միջոցները կարող են ձեռնարկվել ծովային, ֆինանսական կամ կիբեռհատվածներում: Նախօրյակին ԿԺԴՀ-ն իրականացրել Է փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակում Ճապոնական ծովի կողմը. այդ արձակումը երրորդն Է դարձել շաբաթվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: