Հայաստանում հունվարի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք, առողջացել է 817 քաղաքացի, մահացել՝ 12-ը:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 1462 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 601 768-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160 853 դեպք, որոնցից 146 576-ը` առողջացման, 2 890-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 11 695 բուժառու:
Ընդհանուր առմամբ գրանցվել է 692 մահվան դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։