Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք

Գոհար Ստեփանյան 26.09.2020 - 11:22
26.09.2020 - 11:22 դիտում

Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49 072-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 948 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Սեպտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 295 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1243-ի:

Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Մեկ օրում առողջացածների թիվը 175 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43576, փաստացի բուժվողներինը՝ 4253 (մեկ օրում ավելացել է 251-ով): Մեկ օրում արվել է 4289 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 280 366 թեստ:

Առողջացածներ – 43576, փաստացի բուժվողներ -4253, ընդհանուր թեստեր – 280366:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ