ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Աննա Կոստանյան 19.01.2023 - 13:22
19.01.2023 - 13:22 դիտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած հրդեհի ժամանակ հայ զինծառայողների մահվան կապակցությամբ:

«ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում 2023 թ. հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզում՝ զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողների զոհվելու կապակցությամբ»,- նշել է գլխավոր քարտուղարը:

Նա վիրավորներին և տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ