Բախվել են Գյումրի-Երևան երթուղին սպասարկող արագընթաց մարդատար գնացքը և բեռնատար ավտոմեքենան, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է
«Արմավիր» բժշկական կենտրոն, բախման պատճառը ճանապարհատրանսպորային կանոնների կոպիտ խախտումն է բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից: Սա մեկն է այն բազմաթիվ դեպքերից, երբ երկաթուղային գծանց անցնելու պարզ կանոնները չեն պահպանվում:
Թվային տվյալները, ըստ պատասխանատուների, մեծանում են վարորդների անուշադրության եւ ճանապարհատրասպորտային կանոններին չհետեւելու պատճառով: Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պարտավոր է ղեկավարվել ճանապարհային նշանների, լուսացույցների, գծանշման պահանջներով, ուղեփակոցի դիրքով եւ գծանցի հերթապահի ցուցումներով եւ համոզվել մոտեցող գնացքի բացակայության մեջ: Հարավկովկասյան երկաթուղին նմանատիպ դեպքերը բացառելու համար իրականացրել է իրազեկման ակցիա՝ վարորդներին տրամադրելով գծանցման կանոններին վերաբերող տեղեկատվական թերթիկներ: