33 տարի անց «Իմ հայ երեխաները» վեպի հեղինակ գերմանա-ամերիկացի գրող, լրագրող Լոիզ Ֆիշեր-Ռուգեն կրկին Գյումրիում է, կրկին իր սիրելի փոքրիկների կողքին, որոնք արդեն մեծ են , սակայն նույնքան հարազատ:
«Իմ հայ երեխաները» վեպը 1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած մի շարք հայ երեխաների բուժման սրտառուչ պատմությունն է՝ համեմված օտարազգի հեղինակի՝ խորհրդային տարիների նիստուկացի, հայերի սովորույթների ուշագրավ նկարագրությամբ: