Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Ստանիսլավ Զաս

Աննա Կոստանյան 5.12.2022 - 17:57
5.12.2022 - 17:57 դիտում

ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին պետք է ստորագրվի, դա կարևոր է հենց հանրապետության համար՝ երկուշաբթի Մոսկվայում կայացած կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ТАСС-ը։

Նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը դարձյալ լարված է։ Նրա խոսքով՝ չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր գնահատականներին, բոլոր պետությունները համաձայն են, որ ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ։ «Ուստի մշակվել է Հայաստանին օգնություն տրամադրելու վեց կետից բաղկացած միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ, որն արժանացել է բոլոր պետությունների հավանությանը»,- պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

«Այն ներառում է լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական ​​աշխատանք՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Դա դիտորդական առաքելության երկարաձգումն է ևս երկու ամսով, որն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ դժվար հատվածներում, ինչն էլ հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օպերատիվ միջոցներ, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության տրամադրում»,- ասել է Զասը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ