Հայտնի է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի մեկնարկի օրը

Հրաչ Սահակյան 29.01.2021 - 15:45
29.01.2021 - 15:45 դիտում

Աղդամի շրջանում հունվարի 30-ին կսկսի աշխատել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

«Կենտրոնը գործունեությունը կսկսի արդեն վաղը» – նշել է աղբյուրը:

Աղբյուրը հայտնել է, որ դիտարկումն իրականացվելու է նաեւ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, կենտրոնում ընդգրկված են 60 ռուս եւ 60 թուրք զինծառայողներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ