Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն. Հունաստանի նախագահ

Աննա Կոստանյան 24.04.2024 - 18:33
24.04.2024 - 18:33 դիտում

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Օսմանյան կայսրության վերջին շրջանում ծրագրված 1,5 միլիոն հայերի բնաջնջումից անցել է 109 տարի։ Դա ցեղասպանություն էր, որը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում։

Նման ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև բռնության և մարդկության հանդեպ ատելության դեմ մշտական ​​զգոնությունը, էական նշանակություն ունեն կանխելու նման հանցագործությունների կրկնությունն ու ապահովելու ազգերի և ժողովուրդների խաղաղ գոյակցությունը։ Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն»,- ասված է հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ