Հանրապետության տարածքում`
Փետրվարի 05-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Փետրվարի 06-09-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսային 2-5մ/վրկ:
Փետրվարի 05-ին, 08-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 05-06-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 4-6 աստիճանով:
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: