Հայաստանում փրկվեց գերության մեջ գտնվող ևս մեկ արջ․ Մարգարիտան ազատվեց վանդակից

Աննա Կոստանյան 7.01.2025 - 17:03
7.01.2025 - 17:03 դիտում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) տեղեկացնում են՝ համագործակցելով Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ, հաջողվել է փրկել Մարգարիտա անունով արջին, որը տարիներ շարունակ պահվել է Բազմաղբյուր ձորի հանգստյան գոտիներից մեկում՝ անմխիթար պայմաններում:

Հիմնադրամից հայտնում են, որ Մարգարիտան, որը նախկինում հանդես է եկել կրկեսում, վերջին չորս տարիներն անցկացրել է փոքր վանդակում՝ ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական տառապանքների։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ