Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի 6-րդ առաջարկը. ՀՀ ԱԳՆ

Աննա Կոստանյան 21.11.2023 - 16:20
21.11.2023 - 16:20 դիտում

Որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ հրապարակային հայտարարության շարունակություն՝ հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Այդ մասին հայտնել են արտգործնախարարությունից:

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ