Հայաստանը մեծապես կարևորում է ՄԹ հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումը. Նիկոլ Փաշինյան

17.06.2023 - 11:04 դիտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա:
Ուրախ եմ արձանագրելու, որ հայ-բրիտանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա, և այս համատեքստում վերահաստատում եմ հայկական կողմի հանձնառությունը՝ նպաստելու երկկողմ օրակարգի ընդլայնմանը։ Լիահույս եմ, որ վերջերս ազդարարված՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսությունը կարևոր և գործնական հարթակ կդառնա երկկողմ փոխգործակցությունը հեռանկարային ուղղություններով համալրելու համար։
ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների օրակարգի իրականացման համատեքստում բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը և լիահույս ենք, որ այն կկրի տևական բնույթ։
Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն»։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ