Գյումրիում կայացավ «Դաստակի վիրաբուժության գիտագործնական սեմինար 2021»-ը: Նախաձեռնողը Գյումրու օրթոպեդիկ դպրոցն է: Վիրաբույժներ ու վնասվածքաբաններ՝ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, ինչպես նաեւ Ռուսաստանից ու Ղազախստանից:Նպատակն է բարելավել առողջապահական ոլորտն ու ավելի մանրակրկիտ ուսումնասիրել ձեռքի վիրահատությունները: