Հայազգի Հայկ Հաջինազարյանը Ջո Բայդենի վարչակազմում պաշտոն է զբաղեցրել

Աննա Կոստանյան 16.01.2021 - 16:39
16.01.2021 - 16:39 դիտում

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայազգի Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչության ղեկավար: Այս մասին նշվում է ԱՄՆ նորընտիր նախագահի ու փոխնախագահի համատեղ հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նորանշանակ պաշտոնյաները որակյալ ու փորձառու մասնագետներ են և պատրաստ են առաջին օրվանից «արդյունք ցույց տալ»:

Արևմտյան Փենսիլվանիայում Հայկ Հաջինազարյանը Բայդենի նախընտրական քարոզարշավի մամուլի քարտուղարն էր: Մինչ այդ, ընտրությունների ժամանակ նա տեղեկատվական աջակցություն էր ցուցաբերում Նյու Հեմփշիրում, Նևադայում, Թեքսասում, Օհայոյում և մյուս նահանգներում:

Հայկ Հաջինազարյանն աշխատել է Կապիտոլիումում, նախ՝ որպես Ինդիանա նահանգից ընտրված սենատոր Ջո Դոնելիի խոսնակ, այնուհետև՝ որպես Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության կոմիտեի խոսնակի տեղակալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ