Համաշխարհային բանկը Թուրքիային հատկացնում է 910 մլն դոլար

Աննա Կոստանյան 6.12.2024 - 18:11
6.12.2024 - 18:11 դիտում

Համաշխարհային բանկը հաստատել է Թուրքիային 910 մլն դոլարի ֆինանսավորում տրամադրելու որոշումը: Այն կընթանա 2 փուլով։ Նախ կտրամադրի 660 մլն դոլար՝ էլեկտրական երկաթուղային փոխադրումների ընդլայնման համար, իսկ այնուհետև 250 մլն դոլար՝ հանրային առողջապահության ոլորտը բարելավելու նպատակով։

Ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Սիվասի Դիվրիգի շրջանի և Կարսի միջև կապը կընդլայնվի 660կմ՝ ամբողջությամբ էլեկտրիֆիկացված և ժամանակակից երկաթուղային գծով:

Իսկ Թուրքիայի հանրային առողջապահությանը հատկացվելիք գումարը կօգնի ընդլայնել պատվաստանյութերի արտադրությունը և ամրապնդել արտակարգ իրավիճակներին դիմակայելու և արագ արձագանքելու կարողությունը:

Արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը կներառի հանրային առողջապահության այն ռիսկերը, որոնք բխում են երկրի վարակիչ հիվանդություններից, կլիմայի փոփոխությունից և բնական աղետներից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ