Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում Արցախում տեղակայված հոսպիտալի խոցումը ներկայացվում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում․ ՊՆ խոսնակ

Հրաչ Սահակյան 17.10.2020 - 20:44
17.10.2020 - 20:44 դիտում

Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում Արցախում տեղակայված հոսպիտալի խոցումը ներկայացվում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ինչքան վայրագ պիտի լինես, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:

Հ.Գ. Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից»,- գրել է Ստեփանյանը և կցել հատված հակառակորդի հրապարակած տեսանյութից։

Gepostet von Shushan Stepanyan am Samstag, 17. Oktober 2020

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ