Կրեմլը համաձայն չէ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատման հարցում. Պեսկով

Աննա Կոստանյան 18.09.2024 - 16:34
18.09.2024 - 16:34 դիտում

Կրեմլը կտրականապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում: «Կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի կարող բխել և չի բխում Հայաստանի ինքնիշխանության համար։ Ընդհակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Մենք այդ դիրքորոշումը համբերատար կհասցնենք Հայաստանի ղեկավարությանը»,- ասել է նա լրագրողներին։

Պեսկովի խոսքով՝ Հայաստանի հետ շփումները կշարունակվեն, քանի որ Երևանը մոտ գործընկեր է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ