Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է. կա 2 զոհ. ՊՆ խոսնակ

Աննա Կոստանյան 19.07.2024 - 12:46
19.07.2024 - 12:46 դիտում

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է։

«Հաստատում եմ՝ վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հայտնեԼ Է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից հայտնել էին, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել: Ըստ նախնական տվյալների՝ վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ